Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ապրիլի 23-ին և 24-ին

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ապրիլի 23-ին և 24-ին

PanARMENIAN.Net - Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է 2600-ից ավելի կրակոց:Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ապրիլի 23-ին և 24-ին, որի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 220 անգամ՝ արձակելով մոտ 1300 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը զերծ են մնացել հակառակորդի հրահրիչ գործողություններին պատասխանելուց և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---