Մոնրեալում Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված երկու համերգ է տեղի ունեցել![]() 2 մայիսի 2012 - 12:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարարությունից հայտնում են, որ ՀՀ դեսպանության հովանավորությամբ և կանադահայոց թեմի առաջնորդարանի կազմակերպությամբ Մոնրեալի հռչակավոր Քլոդ Շամփայն դահլիճում մեկնարկել են Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները Կանադայում: Այդ կապակցությամբ համերգային ծրագրով Երևանից Կանադա են մեկնել երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանները: Միջոցառման պատվավոր հյուր՝ ԱՄՆ-ում և Կանադայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է Շուշիի ազատագրման շրջադարձային նշանակությունն Արցախի ազատամարտի համար: ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, վերհիշելով Շուշիում օտարազգիների հաստատման փաստը և գրեթե երկու դար հետո բերդաքաղաքի ազատագրման հերոսամարտը, կոչ է արել մշտապես միասնական գործել՝ ի փառս հայրենիքի և հայ ժողովրդի: Կանադահայոց թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Քալստանյանը կոչ է արել բոլորին տեր կանգնել ձեռքբերումներին և հաղթանակներին: Մոնրեալում երկու համերգները անցել են լեփ-լեցուն դահլիճներում՝ բուռն խանդավարությամբ: Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված հանդիսությունները շարունակվելու են Տորոնտոյում և Վանքուվըրում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |