ԱԳ նախարար. Զորյանի ինստիտուտը մեծ ավանդ ունի աշխարհին Հայոց ցեղասպանության ու Ղարաբաղի մասին իրազեկման հարցում

ԱԳ նախարար. Զորյանի ինստիտուտը մեծ ավանդ ունի աշխարհին Հայոց ցեղասպանության ու Ղարաբաղի մասին իրազեկման հարցում

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կանադայի Զորյանի ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանի ու գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ Նալբանդյանը կարևորեց Զորյանի ինստիտուտի բազմամյա գործունեությունը և նրա ավանդը աշխարհին Հայոց ցեղասպանության ու Ղարաբաղի մասին իրազեկման հարցում: Նալբանդյանը նշել է, որ ակադեմիական նախագծերի փորձն ու տարբեր հրապարակումները վկայում են ինստիտուտի հսկայական ներուժի մասին:

Ինստիտուտի ներկայացուցիչները ԱԳ նախարարին են ներկայացրել ընթացիկ գործունեությունն ու առաջիկա նախագծերը: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավորությունները ԱԳՆ ու Զորյանի ինստիտուտի միջև:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---