Ադրբեջանը ողջ շաբաթ խախտել է հրադադարը՝ գնդակոծելով ԼՂՀ դիրքերը շուրջ 300 անգամ

Ադրբեջանը ողջ շաբաթ խախտել է հրադադարը՝ գնդակոծելով ԼՂՀ դիրքերը շուրջ 300 անգամ

PanARMENIAN.Net - Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---