Հայաստան կներկրվեն 475 գլուխ տոհմային երինջներ

Հայաստան կներկրվեն 475 գլուխ տոհմային երինջներ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը տավարաբուծության զարգացման ծրագրով 2012 թվականին տոհմային երինջների ձեռքբերման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 615 մլն 896 հազար 900 դրամ։ Ճապոնիայի կառավարության կողմից իրականացվող «Դրամաշնորհային աջակցություն սակավապահով ֆերմերներին» ծրագրի գործընկերային հիմնադրամից ստացված այդ միջոցներով հանրապետություն կներկրվեն 475 գլուխ տոհմային երինջներ, որոնք, ինչպես նաև դրանցից ստացված սերունդը, կօգտագործվեն տավարաբուծության զարգացմանն ուղղված տոհմասելեկցիոն աշխատանքներում։

Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել ուժեղացնել վերահսկողությունն այն տնտեսությունների նկատմամբ, որոնք արդեն ստացել են երինջները և այժմ երկարաժամկետ վճարման փուլում են,որպեսզի ուշացում չլինի, քանի որ հավաքված գումարների շնորհիվ կարելի է նորից երինջներ ներմուծել և տրամադրել նոր տնտեսությունների»։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---