Նիդերլանդներում Հայաստանի դեսպանը մասնակցել է ՀՄՊ-ում հաղթանակի 67-ամյակին նվիրված միջոցառումներին![]() 10 մայիսի 2012 - 20:23 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքում տեղի ունեցան Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 67–րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցեցին Հաագայում հավատարմագրված ԱՊՀ բոլոր երկրների դեսպանությունները, Ամերսֆորտի քաղաքապետը, պաշտոնյաներ, պատերզամի վետերաններ, ազգային համայնքների ներկայացուցիչներ: «Կուդրայստ» համակենտրոնացման ճամբարի մոտ տեղադրված հուշարձանին ծաղկե զամբյուղներ տեղադրելուց հետո` միջոցառման մասնակիցները շարժվեցին «Ռուստհոֆ» գերեզմանոց, որտեղ ամփոփված են խորհրդային 865 զինվորի աճյուններ: Անունները հայտնի զինվորների շարքումեն նաև մոտ 10 հայ զինվոր: Հուշահամալիրում բարձրացված էին ՌԴ, Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի դրոշները: Դիվանագիտական առաքելությունների ղեկավարների, այդ թվում` ՀՀ դեսպան ՁյունիկԱղաջանյանի և քաղաքային իշխանությունների կողմից ծաղկեպսակներ դրվեցին Խորհրդային զինվորների փառքի հուշարձանին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |