ՀԿԵ-ն մտադիր է Երևան-Բաթում-Երևան ուղղությամբ տեղափոխել շուրջ 50 հազար ուղևոր![]() 15 մայիսի 2012 - 18:10 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պլանավորում է 2012-ին միջազգային հաղորդակցությունում տեղափոխել 50 000 ուղևոր: Այդ մասին Երևանում ասել է ՀԿԵ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը: «Հուսով ենք, որ քաղաքացիները կօգտվեն մեր ծառայություններից և կհանգստանան ծովում»,- նշել է նա: Դրա հետ կապված նա հավելել է, որ 2011-ի ամառային սեզոնի ընթացքում «Արմենիա» ֆիրմային գնացքի ծառայություններից, որը երթևեկում է Երևան-Բաթում-Երևան ուղղությամբ, օգտվել են 42 500 ուղևորներ, ինչը 5 տոկոսով ավելի է 2010-ի ցուցանիշից՝ 40 000 ուղևոր: Նա նաև հաղորդել է, որ ընկերությունն աշխատում է վագոնային պարկի համալրման վրա: Մասնագետի խոսքով, մինչև մայիսի 27-ը կնորացվեն 31-րդ ուղևորատար գնացքը, 12 էլեկտրագնացքներ, օդափոխության համակարգը կուժեղացվի 16 վագոններում: Կրկին կաշխատեն Երևան-Բաթում-Երևան գնացքի 7 վագոններ, որոնք հիմնանորոգվել են Վորոնեժում: Ամառային ուղևորափոխադրումներին պատրաստվելու շրջանակներում վերանոգորման աշխատանքներ կանցկացվեն Այրում-Գյումրի, Գյումրի-Երևան, Երասխ-Մասիս, Քանաքեռ-Շորժա հատվածներում: Երևան-Բաթում-Երևան ֆիրմային ուղևորագնացքը կերթևեկի հունիսի 15-ից , իսկ հուլիսի 1-ից կսկսի աշխատել Հրազդան-Ալմաստ-Սևան-Շորժա ուղղությամբ էլեկտրագնացքը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |