Սթրոս-Կանը պատասխան հայց է ներկայացրել Նյու Յորքի հյուրանոցի սպասուհու դեմ

Սթրոս-Կանը պատասխան հայց է ներկայացրել Նյու Յորքի հյուրանոցի սպասուհու դեմ

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը պատասխան հայց է ներկայացրել Նյու Յորքի հյուրանոցի սպասուհու դեմ, որը նրան մեղադրանք էր ներկայացրել բռնաբարության մեջ:

1 մլն դոլարի հայցում ասվում է, որ Նաֆիսատու Դիալոյի բռնաբարության վերաբերյալ մեղադրանքների պատճառով նա զրկվեց ոչ միայն ԱՄՀ տնօրենի պաշտոնից, այլ նաև Ֆրանսիայի նախագահը դառնալու հնարավորությունից:

Հայցում նաև նշվում է, որ մեղադրանքները մեծ ցավ ու տառապանք են պատճառել Սթրոս-Կանին:

Դիալոյի փաստաբանները պատասխան հայցը փիար-քայլ են համարել:

Մեղադրանքները Սթրոս-Կանից հանվեցին, երբ սպասուհու ցուցմունքների վերաբերյալ կասկածներ առաջացան, սակայն այդ ժամանակ Սթրոս Կանն արդեն ստիպված էր եղել լքել իր պաշտոնը, հայտնում է Ամերիկայի ձայնը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---