Սարգիս Գրիգորյան. Հայերը չպետք է մասնակցեն սիրիական հակամարտությանը![]() 17 մայիսի 2012 - 18:30 AMT PanARMENIAN.Net - «Հայերը չպետք է որևէ մեկի կողմը բռնեն սիրիական կամարտության դեպքում»,-այսօր հայտարարել է իսլամագետ Սարգիս Գրիգորյանը: Կողմերից որևէ մեկի դիրքորոշման ընդունումը և կոնֆլիկտի մեջ ներգրավումը կհանգեցնի վատ արդյունքների, քանի որ պատճառ կդառնա անխուսափելի զոհերի: Գրիգորյանն ընդգծել է, որ որքան երկար տևի պայքարը Սիրիայում, այնքան կսաստկանան արմատական կոչերը, այդ թվում` քրիտոնյաների դեմ պայքարը: Բացի այդ, փորձագետը ուշադրություն է դարձրել այն փաստին, որ երկրում պայքարում է ոչ միայն ընդդիմությունը և իշխանությունը: «Սիրիայի պայթյուններում նկատելի է «Ալ-Քայիդայի» և ահաբեկչական կազմակերպությունների հետքը»,-հայտարարել է Գրիգորյանը: Ըստ նրա, նման կարծիքը հաստատվում է նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Լեո Պանետտայի հայտարարությամբ: Ինչ վերաբերում է կրոնական բախումներին, ապա, ըստ Գրիգորյանի, դրանք զանգվածային բնույթ չեն կրում, այլ էպիզոդիկ են:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |