Արամ Առաջինը տարբեր եկեղեցիներին կոչ է արել միջեկեղեցական երկխոսություն վարելու նոր մոտեցումներ սահմանել

Արամ Առաջինը տարբեր եկեղեցիներին կոչ է արել միջեկեղեցական երկխոսություն վարելու նոր մոտեցումներ սահմանել

PanARMENIAN.Net - Իրան կատարած այցի շրջանակում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը միջեկեղեցական հանդիպում է կազմակերպել, որին ներկա էին Հռոմի Պապի դեսպանորդը, հայ կաթոլիկ և բողոքական եկեղեցիների առաջնորդները, ասորական, նեստորական և այլ եկեղեցիներից հոգևորականներ, հաղորդում է Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանը: Հռոմի Պապի ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱԵ և կաթոլիկ եկեղեցու դարավոր հարաբերություններին, ինչպես նաև հայկական եկեղեցու ակտիվ դերին միջեկեղեցական շարժման մեջ:

Նորին Սրբությունն իր հերթին սկզբում անգլերեն, ապա ֆրանսերեն լեզուներով ողջունել է քրիստոնեական եկեղեցիների հանդիպումը` որպես եղբայրության և փոխադարձ սիրո դրսևորում: Նա նշել է, որ նման հանդիպումներն ամրապնդում են նրան ընդհանուր նրանց միասնությունը, անկախ այն տարբերություններից, որոնք առկա են յուրաքանչյուր եկեղեցում: Արամ Առաջինն անդրադարձել է նաև հայ և կաթողիկե եկեղեցիների փոխհարաբերությունների հարցին` ընդգծելով, որ պետք է նոր մոտեցումներ սահմանել միջեկեղեցական երկխոսություն վարելու հարցում, որին պետք է տալ առաջնահերթությունը:

Ընդհանուր առմամբ անդրադառնալով այդ ուղղությամբ արդեն տարվող աշխատանքին` Արամ Առաջինը հայտնել է, որ գլոբալիզացիան կրոններին ուղղված մարտահրավեր է, որոնք պետք է, պահպանելով իրենց տարբերությունները, համատեղ մոտեցումներ մշակեն զանազան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծմանը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---