Հայաստանում 2012թ. ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,5 տոկոս![]() 21 մայիսի 2012 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2012թ. ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,5 տոկոս 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ. ապրիլին 2011թ. մարտի համեմատ այդ ցուցանիշը ավելացել է 4,8 տոկոսով: 2012թ.ապրիլին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գներն ավելացել են 1,9 տոկոսով, ընդ որում ամսական կտրվածքով գրանցվել է 0,6 տոկոս գնանկում: Միաժամանակ 2012թ. հունվար-ապրիլ ամիսներին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 3 տոկոս գնաճ: Ի տարբերություն ՀՆԱ ցուցանիշի, տնտեսական ակտիվության ցուցանիշը հաշվարկվում է տնտեսական գործունեության իրականացված տեսակների ծավալով, ոչ թե հավելյալ արժեքի ծավալներով և չի ներառում արտադրության ու ֆինանսական միջնորդության համար մաքուր հարկերը, որոնք անուղղակիորեն են հաշվարկվում: Տնտեսական աճը Հայաստանում, ըստ 2012թ. բյուջեի, նախատեսված է 4,2 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4±1,5%: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |