NASDAQ OMX Արմենիան խթանում է ուսանողների շրջանում ներդրողական հմտությունների զարգացումը![]() 21 մայիսի 2012 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողները իրենց նախաձեռնությամբ կազմակերպել և խաղացել էին «Ֆոնդային բորսա» ինտելեկտուալ խաղը, որին մեթոդաբանական և կազմակերպչական աջակցություն էր ցուցաբերել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն: Խաղի ժամանակ ուսանողները բաժանվել էին թիմերի՝ բրոքերային ընկերությունների, ընտրել էին իրենց ներդրումային քաղաքականությունը և 4 օրվա ընթացքում պայմանական արժեթղթերով առևտուր էին կազմակերպել: Խաղի յուրաքանչյուր օրվա ընթացքում բորսայական առևտրի տարբեր մեխանիզմներ էին կիրառվել՝ երկկողմանի անընդհատ առևտուր, հոլանդական և անգլիական աճուրդներ: Հաղթող թիմը հայտարարվել էր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում տեղի ունեցած հատուկ արարողության ժամանակ: «Այսպիսի ուսանողական նախաձեռնությունները ողջունելի են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի կողմից, և մենք միշտ պատրաստ ենք աջակցել, քանի որ երիտասարդությունն է այս շուկայի ապագան», - ասաց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի տնօրեն՝ Կոնստանտին Սարոյանը՝ հանձնելով պատվոգրերը և մրցանակները խաղի հաղթողներին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |