Էստոնիան կնպաստի Հայաստանի եվրաինտեգրմանը![]() 23 մայիսի 2012 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին դեսպան Արա Այվազյանն իր հավատարմագրերը հանձնեց Էստոնիայի Հանրապետության նախագահ Տոոմաս Հենդրիկ Իլվեսին: Հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Էստոնական պետության ղեկավարն ու Հայաստանի դեսպանը քննարկեցին երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև երկու երկրների փոխգործակցության շարունակական ծավալումը միջազգային կառույցների շրջանակներում, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Կարևորելով Հայաստան-ԵՄ հարաբերություններում արձանագրած առաջընթացը` նախագահ Իլվեսն իր երկրի պատրաստակամությունը հայտնեց այսուհետ ևս ցուցաբերել հնարավոր աջակցություն: Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին` Էստոնիայի նախագահը նշեց, որ պաշտոնական Տալլիննը տեսնում է հարցի կարգավորումը միայն բանակցությունների միջոցով և համամարդկային արժեհամակարգին համահունչ սկբունքների կիրառման ճանապարհով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |