Արամ Առաջինը դատապարտել է հայկական եկեղեցու զավթումը սիրիական Հոմսում

Արամ Առաջինը դատապարտել է հայկական եկեղեցու զավթումը սիրիական Հոմսում

PanARMENIAN.Net - Տեղեկանալով սիրիական Հոմս քաղաքում հայկական եկեղեցու և դպրոցի վրա հարձակման մասին՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը դատապարտել է կատարվածը, հայտնում է Թեհրանի «Ալիք» պարբերականը:

Կաթողիկոսի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «…Մենք խստորեն դատապարտում ենք հարձակումները կրոնական-եկեղեցական կենտրոնների ու սրբությունների վրա»: Արամ Առաջինը հույս է հայտնել, որ Սիրիան շուտով կվերգտնի իր խաղաղությունն ու միասնությունը, նշելով, որ «հայ ժողովուրդը միշտ երախտապարտ կլինի Սիրիայի ժողովրդին, որը ժամանակին իր գիրկն առավ հայ ժողովրդի զավակներին՝ Թուրքիայի գործած ցեղասպանությունից մազապուրծ հայորդիներին: Հայ ժողովուրդը ինչպես միշտ իր մասնակցությունը պետք է բերի Սիրիայի ծաղկմանն ու հատկապես կայունությանն ու խաղաղությանը»:

Շաբաթ օրը Սիրիայի ընդդիմադիր ուժերը հարձակվել և գրավել են Հոմսի հայկական եյկեղեցին ու Իսահակյանի անվան դպրոցը՝ այժմ այդ շինություններն օգտագործելով որպես հիվանդանոց ու առողջարարական կենտրոն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---