ՀՀ դեսպանն ու Կանադայի խորհրդարանական քարտուղարը քննարկել են երկկողմ համագործակցության խնդիրներ

ՀՀ դեսպանն ու Կանադայի խորհրդարանական քարտուղարը քննարկել են երկկողմ համագործակցության խնդիրներ

PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի Միջազգային առևտրի հարցերով խորհրդարանական քարտուղար Ջերալդ Քեդիի հետ (Պահպանողական իշխող կուսակցություն):

Դեսպան Եգանյանը մանրամասն ներկայացրեց հայ-կանադական տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունները, նոր ոլորտների զարգացման հնարավոր բնագավառները` մասնավորապես բարձր տեխնոլոգիաների տիրույթում: Երկուստեք ընդգծվեց հայ-կանադական ամուր բարեկամությունը և նպաստավոր հիմքերն երկկողմ առևտրի զարգացման համար: Ջերալդ Քեդին, շնորհակալություն հայտնելով տեղեկատվության համար, պատրաստակամություն հայտնեց աջակցել հնարավոր նախաձեռնություններին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---