Սոչիի քաղաքապետարանում չգիտե՞ն հայերի ու դաղստանցիների բախումների մասին30 մայիսի 2012 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Սոչիի Ադլերի շրջանում օրերս տեղի ունեցած հայ երիտասարդների ու դաղստանցի բանվորների բախումները մեկնաբանելու PanARMENIAN.Net ի թղթակցի խնդրանքին ի պատասխան, Սոչիի վարչակազմի մամլո ծառայությունում ասացին, որ տեղեկություն չունեն հայ երիտասարդների ու դաղստանցի բանվորների բախումների մասին: Շաբաթ օրը` մայիսի 26-ին, Սոչիի Ադլերի շրջանի Չերեշնի գյուղի մոտ հայերի և դաղստանցիների միջև բախում է տեղի ունեցել, որը գրեթե վերածվել է զանգվածային ծեծկռտուքի: Հիմնականում հայերով բնակեցված Չերեշնի գյուղի բնակիչները «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին պատմել են, որ Սոչիում աշխատող դաղստանցիներն անընդհատ նեղացնում են տեղացի աղջիկներին անհարկի կատակներով, «հետույքը կսմթելու» փորձերով և անգամ սեքսի ուղղակի ակնարկներով: Ըստ նրանց, հայ տղամարդիկ «զայրանում էին, սակայն համբերում էին», քանի դեռ դաղստանցիները «խոսքից գործին չանցան` հետապնդելով աղջիկներին»: Նախորդ շաբաթ օրը երեկոյան, երբ Չերեշնյայի աղջիկները հավաքվել են տաղավարում, նրանց սկսել են անհանգստացնել Օլիմպիական շինարարությունում աշխատող դաղստանցիները: Աղջիկները բողոքել են ընկերներին և եղբայրներին: Հայերը հավաքել են իրենց կանանց պատվի պաշտպանների մի խումբ և որոշել վրեժ լուծել նրանց նեղացնողներից: Նրանք 30 ավտոմեքենաներով մեկնել են շինհրապարակ: Պարբերականի տվյալներով, կռվին ներկա գտնվողները զինված են եղել տրավմատիկ զենքով և էլեկտրաշոկերներով: Տագնապած շինարարները ոստիկանություն են զանգահարել և պատմել իրենց դեմ ծրագրվող հարձակման մասին: ՕՄՕՆ-ի ժամանման պահին կողմերն արդեն իրար վրա քարեր էին նետում: Ոստիկանները ստիպված էին կենդանի պատ կազմել հայ և դաղստանցի երիտասարդների միջև: Արդյունքում ոստիկանության և ՕՄՕՆ-ի աշխատակիցների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է դարձել կանխել զանգվածային ծեծկռտուքը: Օրինապահները ձերբակալել են մոտ 300 մարդու: Վիրավորվել է միայն մեկ ոստիկան: Մինչդեռ, պարբերականի տեղեկությունների համաձայն, սա Սոչիում հայերի և դաղստանցիների միջև առաջին բախումը չէ: Մայիսի 1-ին զանգվածային կռիվ է տեղի ունեցել հայ և դաղստանցի երիտասարդների միջև, որին մասնակցել է մոտ 300 մարդ: Այդ ընթացքում դանակի հարվածից մահացել է թեկվանդոյի սպորտի վարպետ Յուրի Գարանյանը: Կոնֆլիկտի պատճառը կրկին աղջիկն էր, որի հետ ցանկանում էր ծանոթանալ դաղստանցի շինարարը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |