Լուծվող սուրճն ավելի լա՞վ է պահվում շոգեխաշած մսի տարայում

Լուծվող սուրճն ավելի լա՞վ է պահվում շոգեխաշած մսի տարայում

PanARMENIAN.Net - Օրերս Հայաստանի քաղաքացին ձեռք է բերել King Royal (100g) լուծվող սուրճ, որի արտադրողն է «Արմեն-Համիկ եղբայրներ» ՀՁ ՍՊԸ-ն, որը գտնվում է Կոտայքի մարզում: Ընկերությունը զբաղվում է «Օրիգինալ» սուրճի վերամշակմամբ և փաթեթավորմամբ, «Քինգ» սառը սուրճի և մրգային սառը թեյի՝ լուծվող, արտադրությամբ: Ընկերությունը ներմուծում է ձեթ, ձավարեղեն, խտացրած կաթ, միս, հավ, հավի կիսաֆաբրիկատներ, տուփով շոկոլադ, խաղալիքներ: Սպառողը սուրճի պիտակի տակ հայտնաբերել է մեկ այլ պիտակ՝ «Շոգեխաշած տավարի միս, կտորներով, բարձր որակի»:

Ընկերությունում PanARMENIAN.Net ին հայտնել են, որ լուծվող սուրճի անհրաժեշտ տարայի պակասի պատճառով «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերությունն օգտագործել է շոգեխաշած մսի համար նախատեսված տարան, որի փաթեթավորմամբ ընկերությունը ևս զբաղվում է: «Այդ տարաները մաքուր են և շատ ավելի ամուր, քան հատուկ փաթեթավորման տարաները, և պիտանի են 3 տարվա ընթացքում»,-ասել են ընկերությունում:

Եվ, իրոք, տարայի վրա նշված է արտադրության ժամկետը՝ 2011թ. դեկտեմբերի 6 և պահպանման ժամկետը՝ 2014թ. դեկտեմբերի 6:

Այնուամենայնիվ, ընկերությունը մոլորեցնում է սպառողին, օգտագործելով լուծվող սուրճի համար չնախատեսված տարա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---