Փարիզյան հանդիպմանը ԱՄՆ-ն նոր մոտեցում կառաջարկի ղարաբաղյան կարգավորմանը![]() 6 հունիսի 2012 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների փարիզյան հանդիպմանը ԱՄՆ-ն նոր մոտեցում կառաջարկի ղարաբաղյան կարգավորմանը: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Նա ափսոսանք է հայտնել շփման գծում միջադեպերի առնչությամբ. «Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է արագ խաղաղության հասնել, Փարիզում կայանալիք հանդիպմանը մենք նոր մոտեցում կառաջարկենք: Այս հարցի լուծումը պետք է գտնվի»: Հունիսի 18-ին Փարիզում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |