Բաքուն հիմնովին մոլորեցրել է սաուդյան արքայազնին

Բաքուն հիմնովին մոլորեցրել է սաուդյան արքայազնին

PanARMENIAN.Net - Միջազգային հանրությունը «պետք է ուժեղացնի ճնշումը Հայաստանի վրա, որպեսզի Երևանը հրաժարվի իր օկուպացիոն քաղաքականությունից»,- ասել է Սաուդյան Արաբիայի փոխարտգործնախարար, արքայազն Հալեդ Բեն Սաուդ Բեն Հալեդը:

Արքայազնի խոսքով` «Սաուդյան Արաբիան միշտ օժանդակել և օժանդակում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում…»,- նշել է նա: Բեն Հալեդն ասել է նաև, թե Սաուդյան Արաբիան գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենաընդունելի ճանապարհը դիվանագիտականն է, հաղորդում է Թրենդը:

Վերջերս ադրբեջանական կողմը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը` գնդակոծելով հայկական սահմանամերձ գյուղերը, ինչպես նաև դիվերսիոն գործողություններ իրականացնելով Հայաստանի և Արցախի հետ սահմանին: Որոշ տվյալների համաձայն` հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում ադրբեջանական ուժերի դիվերսիոն գործողությունների արդյունքում անցյալ շաբաթվա ընթացքում սպանվել է 21-25 ադրբեջանցի զինծառայող:

Հարկ է նշել, որ ադրբեջանական ղեկավարությունը ջանք չի խնայում իր զինծառայողների մահվան կամ վիրավորվելու զանազան պատճառներ հնարելու համար, որպեսզի կոծկի իր կորուստների իրական պատճառները

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---