Տնտեսական ակտիվությունն ու սպառողների վստահությունը երկրորդ եռամսյակում աճել են![]() 19 հունիսի 2012 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական ակտիվության ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ աճել է (102.3%)` պայմանավորված բոլոր ոլորտներով՝ բացառությամբ շինարարության, որտեղ նախորդ տարվա նույն եռամսյակում գնահատականներն առավել լավատեսական են եղել: Ակտիվության ամենամեծ ցուցանիշը գրանցվել է արդյունաբերության ոլորտում, որտեղ ՏԱԻ աճը պայմանավորված է միայն փաստացի ենթաինդեքսի արժեքով, ասվում է ԿԲ մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Գործարար միջավայրի ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ նույնպես աճել է՝ 118.4%: Միջավայրը բարելավվել է բոլոր ոլորտներում՝ բացառությամբ շինարարության: Աճել են ԳՄԻ թե՛ փաստացի, թե՛ սպասման ենթաինդեքսները: Սպառողների վստահության ինդեքս. 2012թ. երկրորդ եռամսյակում աճել է 0.4%-ով՝ նախորդ եռամսյակի 3.5%-ի դիմաց: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |