Բորդյուժա. ՀԱՊԿ նախագահությունը 2013թ., հավանաբար, կանցնի Ռուսաստանին![]() 20 հունիսի 2012 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), 2013թ., հավանաբար, կանցնի Ռուսաստանին, գտնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Բանը նրանում է, որ նախագահությունը պետք է անցներ Ղրղզստանին, սակայն վերջինս ստանձնել է ՇՀԿ նախագահության պարտավորությունները»,-ասել է Բորդյուժան ՀԱՊԿ անդամ երկրների գլխավոր նարկոլոգների երկրորդ խորհրդակցության ժամանակ Աստանայում: «Հավանաբար, Ռուսաստանը կստանձնի նախագահությունը, բայց դա կորոշեն պետությունների ղեկավարները»,-ասել է Բորդյուժան:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |