Կոնգրեսական Փալոունը հիասթափված է այն հանգամանքից, որ Պետդեպը չի քննադատում Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ու Արցախի դեմ![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ու Արցախի դեմ: Նա մտահոգություն է հայտնել այն հանգամանքով, որ ադրբեջանական բանակը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը և հիասթափություն այն փաստով, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը չի դատապարտում ադրբեջանական սադրանքները Հայաստանի հետ սահմանին, ինչպես նաև Ադրբեջանի ու Արցախի ԶՈւ շփման գծում: Անդրադառնալով հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ կոնգրեսական Փալոունը հայտարարել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները չեն նպաստում ղարաբաղյան խնդրի լուծմանը և խարխլում են ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ջանքերը: Վերջին շաբաթներին ադրբեջանական ստորաբաժանումները ոչ միայն մշտապես խախտում են հրադադարի ռեժիմը, այլ նաև սադրանքներ ու դիվերսիոն միջոցառումներ են կազմակերպում Հայաստանի հետ սահմանին և Արցախի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունները զոհերի են հանգեցնում երկու կողմերից, ընդ որում իր զոհվածների մասին տեղեկությունը ադրբեջանական կողմը խնամքով թաքցնում է՝ նրանց մահը բացատրելով տարբեր պատճառներով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |