Բակո Սահակյանը մասնակցել է «Bridge Artsakh 2012» 4-րդ տնտեսական համաժողովին23 հունիսի 2012 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին մասնակցել է «Bridge Artsakh 2012» 4-րդ տնտեսական համաժողովին: Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել նման կարևոր միջոցառման պարբերաբար անցկացումն Արցախում բարի ավանդույթ դարձնելու կապակցությամբ: Բակո Սահակյանի խոսքով, համաժողովը ևս մեկ հնարավորություն է` տեղում ծանոթանալու մեր տնտեսության զարգացման հիմնական ուղղություններին ու հեռանկարներին, տնտեսական դաշտին ու ներդրումային հնարավորություններին, ինչպես նաև արդյունավետ քննարկումներ անցկացնելու առկա խնդիրների շուրջ և հանդես գալու նոր ու կառուցողական առաջարկություններով, PanARMENIAN.Net ին են հայտնել Արցախի նախագահի մամլո ծառայությունից: Միաժամանակ, նախագահը հայտնել է հանրապետության իշխանությունների պատրասակամությունը` ըստ ամենայնի աջակցել յուրաքանչյուր նախաձեռնության իրականացմանը` ուղղված Արցախի բարգավաճմանը, մեր երկրի տնտեսական առաջընթացին, գործարար կյանքի աշխուժացմանն ու համաշխարհային տնտեսությանն ինտեգրմանը: Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |