Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ![]() 30 հունիսի 2012 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ, հայտնում է Analitika.at.ua-ն: Յանուկովիչի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի Սերժ Ազատի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեղ, հարգելի Սերժ Ազատի, ամուր առողջություն և հետագա հաջողություններ Ձեր պետական գործունեության ասպարեզում, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, բարություն ու բարեկեցություն»: «Նշելով հայ-ուկրաինական համագործակցության դրական դինամիկան տարբեր ոլորտներում, բարեկամության ու գործընկերության ավանդական կապերի ամրապնդումը մեր ժողովրդների միջև, տեսնում եմ Ձեր ծանրակշիռ անձնական ավանդն այդ գործում: Գնահատում եմ մեր անձնական բարեկամական շփումները, որոնք նպաստում են մեր պետությունների միջև փոխգործակցության զարգացմանը»,-հավելել է Ուկրաինայի նախագահը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |