Մատեուշ Պիսկորսկի. ԵՄ-ն Բաքվի վրա ազդելու տնտեսական լծակներ ունի

Մատեուշ Պիսկորսկի. ԵՄ-ն Բաքվի վրա ազդելու տնտեսական լծակներ ունի

PanARMENIAN.Net - «Հերման վան Ռոմպոյի այցը արձնագրային բնույթ է կրում, այստեղ բարդ է խոսել ԵՄ առավել լայնածավալ աշխարհաքաղաքական նախագծի մասին Հայաստանի կամ Հարավային Կովկասի այլ երկրների հանդեպ: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի նախագահ Մատեուշ Պիսկորսկին: Նա նշել է, որ այցը կնպաստի բանակցությունների առաջընթացին Երևան-Բրյուսել Ասոցատիվ համաձայնության ու մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման գծով: «Սակայն, իրականում այդ գործընթացները կապված չեն Ռուսաստանից Հայաստանը կտրելու փորձերի հետ: ԵՄ կողմից Հայաստանին հատկացված օգնությունը, ինչպես հայտարարել է Վան Ռոմպոյը, կազմում է ընդամենը 50 մլն դոլար, իսկ նման միջոցները ոչ մի կերպ չեն կարող ազդել երկրի իրավիճակի ու զարգացման ուղղությունների վրա: Այժմ Հայաստանում որպես աշխարհաքաղաքական դերակատարներ հանդես են գալիս ՌԴ-ն ու ԱՄՆ-ն, ԵՄ-ն դրա ոչ միջոցներն, ոչ էլ հավակնությունները: Պետք է նշել, որ կարծիքներ կան, թե ԵՄ-ն կարող է նպաստել խաղաղության պահպանմանը ղարաբաղյան հակամարտութան գոտում: Սակայն, դա չի նշանակում, որ խնդիրը կլուծվի, դա ավելի շուտ միջնորդության պատրաստակամություն է: Պետք է ակնկալել, որ Վան Ռոմպոյը Ադրբեջանում բավականին խիստ կխոսի հրադադարի վերջին խախտումների մասին՝ ԵՄ-ն Բաքվի վրա ազդելու տնտեսական լծակներ ունի»,-ասել է Պիսկորսկին:

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---