Գերմանիա. Եվրոյի գոտու բանկային հատվածի միասնական հսկիչ մարմինը 2012թ. չի ստեղծվի![]() 8 հուլիսի 2012 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Եվրոյի գոտւ բանկային հատվածի միասնական հսկիչ մարմինը 2012թ. չի ստեղծվի: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն, հայտնում է France 24-ը: ,-հայտարարել է Շոյբլեն` մեկնաբանելով Իսպանիային ֆինանսական աջակցության հարցը: Նախկինում ենթադրվում էր, որ նոր կազմակերպությունը կսկսի աշխատել մինչ տարեվերջ: Հունիսի 29-ին ԵՄ գագաթաժողովի մասնակիցները պայմանավորվեցին, որ եվրոյի գոտում պարտքային ճգնաժամի լուծման համար բանկային հատվածում կստեղծվի հսկողության նոր միասնական մարմին, որը կգործի ԵԿԲ հետ սերտ համագործակցությամբ: Այս նախաձեռնությունը թույլ է տալիս օգտագործել EFSF ու ESM մեխանիզմները խնդրահարույց բանկերի վերակապիտալիզացիայի համար ուղղակիորեն, առանց պետության միջամտության: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |