Հայաստանի հետ համագործակցության շրջանակներում KfW-ը կտրամադրի 450 մլն եվրո![]() 11 հուլիսի 2012 - 17:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը` բանկի փոխնախագահ Եվա Վիտի գլխավորությամբ: Քննարկվեց բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, որոնք ընդգրկում են էներգետիկ, ջրամատակարարման, ջրամբարաշինության, բնապահպանական, գյուղատնտեսական և ֆինանսական ոլորտները: Նշվեց, որ բանկի հետ համագործակցության ընթացքում տարբեր ծրագրերի համար ընդհանուր առմամբ հատկացվել է 450 մլն եվրո, և բանկն ամրապնդում է դիրքերը` որպես Հայաստանի առաջատար գործընկերներից մեկը: Քննարկվեցին մարզերում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային ծրագրերի հետ կապված հարցեր: Երկուստեք կարևորվեց «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ընկերությունների կողմից պայմանագրային պարտավորությունների ամբողջ ծավալովիրականացման խնդիրը: Ա. Գևորգյանը ողջունեց Կապսի ջրամբարի վերակառուցմանն աջակցելու բանկի պատրաստակամությունը` նշելով, որ ջրամբարների կառուցման հարցնառաջնային է կառավարության համար: Անդրադարձ եղավ նաև «Վանաձոր քաղաքի կոշտ կենցաղային աղբի համակողմանի կառավարման հայեցակարգ» ծրագրի ընթացքին, որը ևս իրականացվում է բանկիօժանդակությամբ: Կողմերը հույս հայտնեցին, որ ծրագիրը հաջողությամբ կյանքի կկոչվի և կնպաստի համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող խնդրի լուծմանը: Տկն Վիտը գոհունակություն հայտնեց Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքից: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում բանկը տարածաշրջանային նոր տնօրեն կունենա ևվստահություն հայտնեց, որ փոխգործակցության բարձր մակարդակը կպահպանվի: Կողմերն անդրադարձան նաև աշնանը կայանալիք հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստին և կարևորեցին առաջիկա տարիների համար նախանշված ծրագրերի քննարկումն ու հաստատումը, հաղորդում է ՏԿՆ մամլո ծառայությունը: Partner news 1 շաբաթ առաջ ծիրանի մթերումը սկսել է «Սպայկա» ընկերությունը և արդեն հասցրել է 3.000տ արտահանել «Ափսոս չէ՞, որ հայկական դրոշով օդանավերը կանգնած են մնացել արևի տակ, այն ժամանակ, երբ կարող էին թռիչքներ իրականացնել», - նշեց նա: «Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ավելացնելու հարցն են քննարկել Ալեքսեյ Միլլերը և Արմեն Մովսիսյանը Նախատեսվում է, որ ջրի մատակարարման գինը կնվազի՝ 174, 059 դրամից նվազելով մինչև 166,044 դրամ 1 խմ ջրի համար Partner news |