Վ. Զախարովը կոչ է անում ՌԴ հայ համայնքին ավելի ակտիվ հակազդել ադրբեջանական ապատեղեկատվությանը

Վ. Զախարովը կոչ է անում ՌԴ հայ համայնքին ավելի ակտիվ հակազդել ադրբեջանական ապատեղեկատվությանը

PanARMENIAN.Net - Մոսկվայում Հայ երիտասարդության մտավոր փոխգործակցության ընկերակցությունը՝ (ՀԵՄՓԸ) կլոր սեղան էր կազմակերպել «Հայկական սփյուռքի ռեսուրսները տեղեկատվական պատերազմի համատեքստում» թեմայով հայտնի ռուս քաղաքագետ, Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովի մասնակցությամբ:

Ըստ նրա, ՌԴ հայ համայնքը, չնայած իր ազդեցիկ քանակին ու ներուժին, ակտիվ չէ Հայաստանի ու սփյուռքի տեղեկատվական անվտանգության ապահովման հարցում:

Ըստ Զախարովի, Ադրբեջանն ամեն տարի գնալով ավելի շատ միջոցներ է ծախսում ղարաբաղյան հակամարտության առաջացման ու Հարավային Կովկասի պատմության վերաբերյալ իր ստահոդ թեզերը տարածելու համար: Ավելին, Ադրբեջանն ամբողջ հետազոտական ինստիտուտներ է գնել Ռուսաստանում:

Մինչդեռ, հայկական պետությունն ու սփյուռքի կառույցները միջոցներ չեն ծախսում հակաքարոզչության համար: Զախարովը նշել է, թե որքան կեղծված նյութեր կան Մոսկվայի գրախանութներում: Միայն վերջին տարիներին առանձին հետազոտողների ու Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ջանքերով սկսել են հայտնվել հայանպաստ գործեր:

Կլոր սեղանի մասնակիցները նաև նշել են, որ ՌԴ հայ երիտասարդությունը համախմբված չէ, իսկ հաջողության հնարավոր է հասնել միայն միավորելով ընդհանուր ռեսուրսները:

Նշվեց, որ լեզվաբանական համալսարանի ադրբեջաներեն ուսումնասիրող ռուս ուսանողները ինտեսիվ այցելություններ են ունենում Բաքու, ընդ որում, բոլոր ծախսերն իր վրա է վերցնում ադրբեջանական կողմը: Իսկ հայոց լեզու ուսումնասիրող ուսանողները միայն երազել կարող են մեկ անգամ Հայաստան և Արցախ այցելելու մասին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---