Երևան-Բաթումի-Երևան գնացքներով մեկ ամսում փոխադրվել է 6 173 ուղևոր![]() 18 հուլիսի 2012 - 13:19 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ին մինչև հուլիսի 15-ը տեղափոխվել է 6 173 ուղևոր: Դա 27%-ով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ տեղափոխվել է 4 848 ուղևոր, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: Երևան-Բաթումի գնացքի ուղևոր էին դարձել 3 804 մարդ, ինչը 15%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը: Իսկ հակառակ ուղղությամբ «ՀԿԵ» ՓԲԸ-ն տեղափոխել էր 2 369 ուղևոր, ինչը գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը 53%-ով: Հարկ է նշել, որ գնացքների միջին բնակվածությունը հաշվետու ժամանակահատվածում կազմեց 21 մարդ մեկ վագոնի համար, ինչը 62% ավել է, քան 2011 թվականին, երբ այս ցուցանիշը կազմում էր 13 մարդ մեկ վագոնի համար: Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև հուլիսի 15-ը վաճառվել էր «Արմենիա» ֆիրմային գնացքի 14 117 տոմս, ինչը 9%-ով գերազանցում է անցյալ տարվա քանակը, երբ վաճառվել էր 13 961 տոմս: Հարկ է նշել, որ 2012 թվականին վաճառված տոմսերից 11 875 տոմս վաճառվել էր ՀԿԵ-ի տոմսարկղերում, իսկ 2 242 տոմս՝ Վրացական երկաթուղու տոմսարկղերում: Ամենից շատ տոմս վաճառվել էր Երևանում՝ 10 335 տոմս: Վանաձորում ձեռք էր բերվել 729 տոմս, Գյումրիում՝ 646 տոմս, Արմավիրում՝ 112 տոմս: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |