Հրանտ Բագրատյան. Արցախում կայացած ընտրությունները պետք է օրինակ ծառայեն շատ երկրների համար

Հրանտ Բագրատյան. Արցախում կայացած ընտրությունները պետք է օրինակ ծառայեն շատ երկրների համար

PanARMENIAN.Net - Ղարաբաղում չկա նախընտրական կաշառք հասկացություն, մրցակիցները մրցակցել են ազնիվ պայքարում: Այդ մասին Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը:

Նա ասել է, որ ԱԺ դիտորդները եղել են ԼՂՀ ընտրատեղամասերում և ոչ մի բողոք չեն լսել: «Մենք գտնում ենք, որ այստեղ կայացած նախագահական ընտրությունները պետք է օրինակ ծառայեն շատ երկրների համար»,-ասել է Բագրատյանը՝ հավելելով, որ ոչ մի տեղամասում բողոքներ չեն եղել ընտրակարգի խախտման վերաբերյալ: Իր հերթին «Ազատ դեմոկրատներ» խմբակցության անդամ Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ ԼՂՀ-ում չկան այնպիսի հասկացություններ, ինչպիսք են «սև փիարն» ու քաղաքական խաղերը:

Ըտս ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, ընտրությունները ցույց տվեցին, որ Արցախի ժողովուրդը ճիշտ ուղու վրա է և դրա ապացույցը ընտրություններն են, որոնք ամեն տարվա հետ առավել կազմակերպված են անցնում: Ռուստամյանը նշեց, որ միջազգային դիտորդների ներկայությունն ասում է այն մասին, որ միջազգային կառույցները շահագրգռված են, որ Արցախում անցնեն ազատ և ժողովրդավարական ընտրություններ: «Այն երկրները, որոնք այս կամ այն պատճառով չեն ցանկանում ճանաչել Արցախի անկախությունը, վաղ թե ուշ կանեն դա և նույնիսկ կափսոսեն, որ ուշացել են: ԼՂՀ-ում տեղի ունեցած ընտրությունները նաև օրինակ են մյուս չճանաչված պետությունների համար: Արցախի ժողովուրդը վստահ գնում է իր ճանապարհով և ոչինչ չի ստիպի նրան շեղվել այդ ճանապարհից»,-գտնում է Արմեն Ռուստամյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---