Ռուս դիտորդներ. Ընտրություններն Արցախում քայլ են դեպի ԼՂՀ նախագահի մասնակցությունը բանակցություններին

Ռուս դիտորդներ. Ընտրություններն Արցախում քայլ են դեպի ԼՂՀ նախագահի մասնակցությունը բանակցություններին

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահի ընտրություններին ՌԴ-ից մասնակցել է 16 հոգուց կազմված դիտորդական առաքելությունը:

Ընտրությունների արդյունքում պտավիրակությունը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ մասնավորապես ասվում է. «Նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում անցան բարձր քաղաքական մրցակցության, ԶԼՄ-ների հավասար հասանելիության պայմաններում: Որոշ թերությունները ընտրական հանձնաժողովների աշխատանքում հիմնակնում կազմակերպչական կամ տեխնիկական բնույթ էին կրում և չէին ազդել քվեարկության արդյունքների վրա»: Ըստ ռուսական պատվիրակության անդամ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Բալբերովի, ԼՂՀ նախագահի ընտրությունների անցկացումը չափազանց կարևոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար՝ հավելելով, որ բանակցային գործընթացն առանց ԼՂՀ նախագահի մասնակցության ձախողման է դատապարտված:

Իր հերթին ՌԴ Հանրային պալատի անդամ Ալեքսանդր Դվորնիկովը նշել է, որ մյուս երկրներում ընտրությունների համեմատ, այս ընտրություններն Արցախում շատ ավելի ժողովրդավարական էին և լավ կազմակերպված: «Ես դիտորդ եմ եղել Մերձդնեստրում, այնտեղ ուղղակի սարսափելի խառնաշփոթ էր ցուցակների հետ կապված: Արցախում ցուցակները հրապարակվեցին ընտրություններից շատ առաջ, նույնիսկ հեռավոր գյուղերում, ամեն մարդ առանց դժվարության գտնում էր իր ազգանունը»,-ասել է նա:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ժողովրդավարական ընտրակարգի կայացման ու կատարելագործմանն ուղղված ջանքերը համապատասխան ուշադրություն են պահանջում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից, համաշխարհային հանրությունից, ինչը կնպաստեր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, կայուն խաղաղության հաստատմանը տարածաշրջանում:

Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, նախագահական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է գործող նախագահ Բակո Սահակյանը, որը հավաքել է 47 085 ձայն կամ քվեների 66,7 տոկոսը:

Սահակյանի գլխավոր մրցակից, Արցախի Աժ պատգամավոր, ԼՂՀ Պն նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը հավաքել է 22 966 ձայն կամ 32,5 տոկոս:

Հայաստանի Պետական ագրարարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն կամ քվեների 0,8 տոկոսը:

2007թ. նախագահական ընտրություններում Բակո Սահակյանը հավաքել էր ձայների 85,12 տոկոսը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---