EuFoA Խորհուրդ է տալիս ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին ապագայում լիարժեք դիտորդական առաքելություն գործուղել Արցախ

EuFoA Խորհուրդ է տալիս ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին ապագայում լիարժեք դիտորդական առաքելություն գործուղել Արցախ

PanARMENIAN.Net - «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) ՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ հուլիսի 19-ին Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ, որտեղներկա է գտնվել կազմակերպության դիտորդական առաքելությունը: ՀԿ հաղորդագրության մեջ ասվում , որ 2012թ. Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Չնայած նրան որ ԼՂ Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ, Հայաստանի Եվրոպական Բարեկամներ-ը վճռականորեն ողջունում է դե - ֆակտո իշխանությունների ցանկությունը կազմակերպել ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված տեղական ինքնակառավարում: Այս ցանկությունը ընդգծվել է իշխանությունների կողմից, որոնք հրավիրել են բազմաթիվ միջազգային դիտորդների, այդ թվում մեր խմբին, որը բաղկացած է ութ անդամից: Մեր խմբի մաս են կազմում երեք հայալեզու եւ հինգ ոչ հայալեզու անդամներ (այբբենական կարգով):

• Dr Ioannis Charalampidis (լրագրող, կիպրացի)

• Raffi Elliot (EuFoA-ի աշխատակից, կանադահայ)

• Poghos Geyikyan (մանկական վիրաբույժ, հայ)

• Hovhannes Grigoryan (EuFoA-ի մասնաճյուղի տնօրեն, հայ)

• Olga Hetze (EuFoA-ի աշխատակցուհի, գերմանուհի)

• Dr Michael Kambeck (EuFoA-ի Գլխավոր Քարտուղար, գերմանացի)

• Dr Eleni Theocharous (Եվրախորհրդարանի անդամ, կիպրուհի)

• Dr Hans-Juergen Zahorka (Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների ամսագրի գլխավոր խմբագիր, նախկին

Եվրախորհրդարանի անդամ եւ պատգամավոր, գերմանացի)Մենք ամբողջովին հետեւել ենք ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությունների պաշտոնական վարքագիծը:

«Մեր դիտարկման բնույթը,

Մեր դիտորդական առաքելությունը կարճաժամկետ էր եւ ընդգրկում էր ընտրությունների օրվա զարգացումները, մասամբ ձայների հաշվառման գործընթացը եւ հարցազրույցներ թեկնածուների եւ այլ դիտորդների հետ: Մեր առաքելությունը չէր ներառում լրատվամիջոցների մոնիթորինգ, երկարատեւ դիտարկում ընտրություններից առաջ եւ հետո, կամ բողոքների կարգի եւ հետագա գործողությունների մոնիտորինգ: Ընտրությունների այս կարեւոր մանրամասնները լուսաբանելու համար, հորդորում ենք ապագայում կազմակերպել լիարժեք ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելություն: Մեր առաքելության ընթացքում դիտարկեցինք ընդհանուր 245 -ից 23 ընտրատեղամաս, Հադրութից մինչեւ Մարտակերտ`ընդգրկելով Հադրութի 1932 ընտրող ունեցող ընտրատեղամասը եւ 18 ընտրող ունեցող լեռնային Մեհմարա գյուղի ընտրատեղամասը:

Ընտրությունների դիտորդներին տրամադրված թափանցիկությունը

Մենք վճռականորեն գովում ենք տեղական իշխանություններին, որոնք մէզ թույլ տվեցին միանգամայն ազատորեն տեղաշարժվել Լեռնային Ղարաբաղում (այդ թվում, սակավորեն բնակեցված բուֆերային գոտու մոտ) եւ հարցազրույցներ վարել ընտրություններին ուղղակիորեն կամ անուղղակիորեն առընչվող անձանց հետ: Զգալի էին ջանքերը, որոնք թույլ տվեցին մեզ եւ այլ դիտորդական խմբերին ձեռք բերել լիարժեք, խորաթափանց ու թափանցիկ տեղեկութուններ, եւ մենք կոչ են անում միջազգային հանրությանը գնահատել այդ ջանքերը»,-ասվում է հայտարարության մեջ:

«Ինչո՞ւ կատարել դիտորդական առաքելություն Լեռնային Ղարաբաղում ընտրությունների ժամանակ:

Դեմոկրատների սոլիդարությունը պահանջում է, որ մենք նախապատվություն տանք և խթանենք մարդու հիմնարար իրավունքները դոեմոկրատական ինքնակառավարման համակարգում, և հենց այս համատեքստում էլ իր առաքելությունն է ծավալում մեր աշխատանքային խումբը:

Մենք մասնավորապես կոչ ենք անում OSCE ODIHR-ին ցուցաբերելու տեխնիկական աջակցություն և անցկացնելու դիտորդական առաքելություն տեղական մակարդակում անցկացվող ընտրություններին` որպես մարդկային զարգացմանն ուղղված օգնություն, անգամ եթե սա իրականացվում է դեռևս չճանաչված երկրում:

Սա կարողէ խթանել տեղական մակարդակում ժողովրդավարության մշակույթին և օժանդակել տեղական բնակչությանը պատրաստ լինելու, այսպես կոչված, սառեցված կոնֆլիկտի կարգավորմանը հաջորդող ժամանակահատվածին, ինչպես նախատեսում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Ընտրատարածքներում արձանագրված դրական դիտարկումներ

• Բոլոր ընտրատարածքներում երեք թեկնածուներից առնվազն երկուսի վստահված անձանց ներկայություն:

• Հարցման ժամանակ բոլոր վստահված անձիք փաստել են, որ մինչ այդ պահը ընտրական օրենսգրքի որևէ խախտում չի արձանագրվել:

• Համաձայն ընտրական օրենսգրքի ` բոլոր ընտրատեղամասերում տեսանելի էին ուսուցողական պաստառներ:

• Բոլոր ընտրատեղամասերում փակցված էին երեք թեկնածուների պաշտոնական ինքնակենսգրականները և լուսանկարները:

• Ընտրական տեղամասերի մերձակայքում չի եղել ոչ մի քաղաքական գովազդ:

• Բոլոր ընտրական տեղամասերում ընտրացուցակները փակցված են եղել տեսանելի վայրում:

• Ընտրողներին թույլատրվում էր քվեարկել միայն նախատեսված ընտրախցիկում:

• Ձայների հաշվարկի վերաբերյալ առկա տեղեկատվությունը վկայում է գործընթացների պատշաճ կատարման մասին:

• Ընդհանուր առմամբ, քվեարկության ընթացքը բոլոր ընտրական տեղամասերում եղել է կազմակերպված:

• Դիտարկումների ընթացքում բռնության կամ լարվածության որևէ դեպք չի արձանագրվել: Տիրող ընդհանուր մթնոլորտը եղել է հանգիստ:

• Ընտրատարածքներում հարցված ընտրողները փաստում են, որ որևէ բռնություն կամ ահաբեկում չի եղել:

• Ընտրատարածքի աշխատակազմը և վստահված անձինք լիովին համագործակցում էին բոլոր դիտորդների հետ` ապահովելով թափանցիկություն:

• Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լիովին համագործակցում էր բոլոր դիտորդների հետ` ապահովելով թափանցիկություն:

• Ընտրությանը մասնակցության ցուցանիշը ակնհայտորեն միջինից բարձր է եղել ի համեմատ Եվրոպական ընտրությունների: Ընտրատարածքներում արձանագրված բացասական դիտարկումներ

• Քվեատուփերի վրա առկա կնիքները և նշումները արված էին ոչ նույնատիպ ձևով: Կեսից ավելի ընտրատարածքներում առնվազն մի քանի քվեատուփեր կնքված էին մասնակիորեն:

• Թեկնածուներից մեկը բողոքեց պետական ռեսուրսների անհավասարաչափ օգտագործումից:

• Ընտրատարածքներից մեկում միաժամանակ ներկա է եղել մեկ թեկնածուի երեք, իսկ մեկ այլ ընտրատարածքում ` նույն թեկնածուի երկու վստահված անձ:

• Ընտրատարածքների 20% -ում եղել է ընտրական հանձնաժողովի հետ կապ չունեցող ավելի քան ութ մարդ: Այնուամենայնիվ, վստահված անձանցից ոչ ոք այս երևույթը չի համարել ընտրական օրենսգրքի խախտում:

• Ընտրատարածքների 20%-ի մոտակայքում գտնվում էին ընտրական գործընթացի հետ պաշտոնապես կապ չունեցող մարդիկ: Այնուամենայնիվ, վստահված անձանցից կամ քվեարկողներից ոչ ոք այս երևույթը չի համարել ընտրական օրենսգրքի խախտում:

• Լեռնային Ղարաբաղում համեմատաբար քիչ էին որևէ թեկնածուի արտաքին գովազդային պաստառները: Քարոզարշավի հիմնական միջոցը խանութներում և հասարակական վայրերում A4 ֆորմատի գովազդային պաստառներն էին :

• Ընտրատեղամասերը հարմարեցված չէին հատուկ կարիքներ ունեցող մարդկանց, և, համապատասխանաբար, վերջիններիս մասնակցությունը անհնար էր»,-ասվում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---