Բաքուն ԵԱՀԿ ՄԽ մեղադրում է երկերեսանիության և կեղտոտ քաղաքականություն վարելու մեջ. ՄԽ կրկին լռելու՞ է

Բաքուն ԵԱՀԿ ՄԽ մեղադրում է երկերեսանիության և կեղտոտ քաղաքականություն վարելու մեջ. ՄԽ կրկին լռելու՞ է

PanARMENIAN.Net - Ադրբեջանին դուր չեն եկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունները` կապված Արցախի նախագահական ընտրությունների հետ: Իրենց հայտարարություններում միջնորդները, մասնավորապես, ընդգծել են, որ հասկանում են Լեռնային Ղարաբաղի «դե-ֆակտո» իշխանությունների կողմից նման գործընթացների միջոցով բնակչության ժողովրդավարական կենցաղի կազմակերպման անհրաժեշտությունը: Սակայն հավելել են, որ «ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ-երկրներ, ինչպես և մյուս երկրները, չեն ճանաչում Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն»:

Միջնորդները նաև ընդգծել են, որ «հուլիսի 19-ին կայացած գործընթացը որևէ կերպ չի կանխորոշում Լեռնայի Ղարաբաղի իրավական կարգավիճակը կամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ընթացիկ բանակցությունների արդյունքները»:

Մեկնաբանելով տվյալ հայտարարությունը` ադրբեջանցի քաղաքագետ, նախկին պետական խորհրդատու Վաֆա Գուլուզադեն մեղադրել է համնախագահներին երկերսանիության մեջ: Ուշադրություն դարձնելով նրան, որ Լեռնային Ղարաբաղի ընտրություններում դիտորդների մեծ մասը Ռուսաստանի ներկայացուցիչներ էին` քաղաքագետը հայտարարել է, որ «սա հերթական անգամ ապացուցում է Կրեմլի բարյացկամ վերաբերմունքը հայկական կողմի նկատմամբ»: «Ադրբեջանի օկուպացված տարածքներում ՌԴ Պետդումայի ներկայացուցիչների մասնակցությունը ընտրություններին` հերթական անգամ ապացուցում է, որ Ռուսաստանը ոչ թե համանախագահ է, այլ հակամարտության անմիջական մասնակից` Հայաստանի կողմից»,-ամփոփել է նա:

Մեկ այլ քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն համանխագահների հայտարարությունում որևէ զարմանալի բան չի տեսնում: «Նրանց հայտարարությունը ցույց տվեց այն կեղտոտ քաղաքականությունը, որը վարում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրները: Իսկ ի՞նչ էիք ակնկալում»,-հարց է առաջադրում քաղաքագետը, հաղորդում է Vesti.az: Ըստ նրա, համանախագահ-երկրները սեփական շահերն են հետապնդում, այլ ոչ թե հոգում են արդարության վերականգնման մասին:

Իր հերթին Միլլի Մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլլազադեն կարծում է, որ «տվյալ հայտարարությունը ցույց է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի ձախողված քաղաքականությունը»: «Իսկ ձախողումը պայմանավորված է, նախ և առաջ, իրավական նիհիլիզմով, հիմնարար փաստաթղթերի նկատմամբ սխալ վերաբերմունքով: Այս հայտարարությունը զառանցանք է, որը հակասում է միջազգային իրավունքին»,-եզրափակել է Մոլլազադեն:

Հարկ է նշել, որ ԵԱՀԿ ՄԽ հասցեին նման վիրավորական հայտարարությունները Ադրբեջանում առաջին անգամ չէ, որ հնչում են:

Սկայն ոչ մի համարժեք պատասխան այդ վիրավորանքներին համանախագահների և նրանց ներկայացրած երկրների կողմից սովորաբար չի տրվում: Կամ ելնելով «թույլերից և հիվանդներից չեն նեղանում» սկզբունքից, կամ էլ միայն իրենց հայտնի շահերից, այնտեղ գերադասում են դիվանագիտորեն լռել: Կամ էլ պարզապես գիտեն, որ Բաքվին հեշտ է գնել և վերջինս կսկսի կրկին իր հավանությունն արտահայտել Մինսկի խմբի նկատմամբ, երբ որևէ բան կասվի ի նպաստ ադրբեջանական կողմի: Այդ պատճառով էլ մեկը մյուսի ետևից դառը հաբեր են կուլ տալիս:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---