ՀՀ ԱԳՆ. Երեկ Դամասկոսում հայ ոսկերիչ է սպանվել

ՀՀ ԱԳՆ. Երեկ Դամասկոսում հայ ոսկերիչ է սպանվել

PanARMENIAN.Net - Երեկ Դամասկոսում անհայտ հանգամանքներում սպանվել է հայ ոսկերիչ, 1964 թ. ծնված Անդրանիկ Արզվալջյանը: Այս մասին այսօր PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ով կապի մեջ է Սիրիայում գործող ՀՀ դեսպանության հետ:

Միջազգային կառույցների քննարկումներին զուգահեռ` ռազմական գործողությունները Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում շարունակվում են: Այնտեղ մինչ օրս բազմաթիվ հայեր կան, ովքեր շարունակում են մնալ ռազմական գործողությունների էպիկենտրոնում:

Սիրիայի իշխանությունները հինգշաբթի օրը տանկեր և ռազմական տեխնիկա էին մտցրել Դամասկոսի շրաջններից մեկը, որտեղ ընդդիմության և կառավարական զորքերի միջև մարտերը շարունակվում են:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---