Արցախի հոգևոր առաջնորդը հաջողություններ է մաղթել ԼՂՀ նորընտիր նախագահին![]() 21 հուլիսի 2012 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիկոպոս Մարտիրոսյանին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Պարգև արքեպիկոպոս Մարտիրոսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Արցախի հոգևոր առաջնորդը հաջողություններ է մաղթել երկրի ղեկավարին նախանշված ծրագրերի իրականացման, ժողովրդի բարեկեցության բարձրացման, հայրենիքի շենացման գործում: Հանդիպմանը քննարկվել են պետություն-եկեղեցի կապերին վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է դրանց հետագա խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը՝ այն համարելով պետականաշինության կարևոր հիմքերից մեկը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |