Սրվում է իրավիճակը Հալեպի հայաբնակ թաղամասերում![]() 25 հուլիսի 2012 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Կատաղի մարտեր են ընթանում սիրիական Հալեպի հարավային արվարձանում: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, կառավարական զորքերը գրոհում են «Սիրիայի ազատ բանակի» հենակետերը Բուստան էլ Կասր շրջանում՝ ուղղաթիռների ու հրետանու կիրառմամբ: Առավոտյան գորհայինների ջոկատը զինված հարձակում է գործել Ջամիլիայի քաղաքաի կենտրոնում: Սիրիական զինված ուժերի ինքնաթիռները թռիչքներ են կատարում քաղաքի վրա ցածր բարձրության վրա: Աճում է լարվածությունը Հալեպի կենտրոնում ու արևմուտքում, որտեղ բնակվում է տեղի բուրժուազիան և քրիստոնյաները, այդ թվում հայ համայնքը: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, սիրիական հրամանատարությունը Հալեպ է տեղափոխում զորքերը հարևան գավառներից: Հալեպի արվարձանում բանակի կազմավորումները գրոհում են առանցքային Էլ Բաբ քաղաքը, որը ապստամբների ձեռքում է:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |