Եվրասիական զարգացման բանկը պատրաստ է ֆինանսավորել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհը![]() 26 հուլիսի 2012 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 26-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) պատվիրակությանը` Բանկի կառավարիչ տնօրեն Սերգեյ Շատալովի գլխավորությամբ: Գագիկ Բեգլարյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերություններն ու այն շարունակելու պատրաստակամությունը: Սերգեյ Շատալովը նշել է , որ այցի նպատակն է ծանոթանալ աշխատանքների վերաբերյալ նախարարի գնահատականներին, հետագա աշխատանքներին, քննարկել նախարարության հետ համագործակցության հետագա ուղղությունները, հստակեցնել ապագա ծրագրերի մասին պատկերացումները: Շատալովը նշել է, որ Եվրասիական զարգացման Բանկն իր պատրաստակամությունն է հայտնում հակաճգնաժամային հիմնադրամի կողմից ֆինանասավորել ենթակառուցվածքային նախագծերը, որոնց թվում է նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհի ներդրումային ծրագրի 4-րդ Տրանշում համաֆինանսավորման հարցը: Նախարարը ցանկություն է հայտնել շարունակելու աշխատանքները եվրասիական բանկի հետ և խնդրել հաջորդ հանդիպման համար մշակել կոնկրետ առաջարկներ: Շատալովը խոստացել է հաջորդ հանդիպման ժամանակ ներկայացնել իրենց կողմից մշակված և համակարգված առաջարկությունների ու նախաձեռնությունների ցանկը:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |