Ադրբեջանցի պաշտոնյաների «մտքի թռիչքը» կամ ի՞նչ են ծխում Բաքվում

Ադրբեջանցի պաշտոնյաների «մտքի թռիչքը» կամ ի՞նչ են ծխում Բաքվում

PanARMENIAN.Net - Այսօր հերթական բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյան աչքի ընկավ իր «մտքի թռիչքով» ու Հայաստանի և ԼՂՀ-ի հասցեին զառանցանքային մեղադրանքներով: Փոխխոսնակ, Փախստականների և բռնի տեղահանվածների հետ աշխատանքի պետկոմիտեի նախագահ Ալի Հասանովը «Հակամարտությունների հասցված վնասի հաշվարկը» թեմայով խորհրդաժողովում մեղադրել է Հայաստանին և ԼՂՀ-ին՝ ասելով, թե ազատագրված «տարածքներում ահաբեկչական խմբեր են նախապատրաստվում»: «Ադրբեջանը բազմիցս է միջազգային կառույցներին ներկայացրել դրան առնչվող փաստեր: Այդ ահաբեկչական խմբավորումները Հայաստանը ուղարկում է Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա, Եվրոպա, Ասիա և Մերձավոր Արևելք: Այստեղից դիվերսանտներ են ուղարկվում Ռուսաստան ու Վրաստան ազգային թշնամանք բորբոքելու համար»,-հայտարարել է նա:

Սակայն, Հասանովը դրանով չի հանգստանա, ինչպես ասում են Օստապի սանձերը քաշող չկա, և փոխխոսնակն ենթադրել է, որ Հայաստանը օգտագործում է այդ տարածքները «թմրանյութեր արտադրելու ու դրանք Եվրոպա ու Ասիա տարհանելու համար»:

Զարմանալի կլիներ, եթե նման «բացահայտումներից» հետո, ադրբեջանցի պաշտոնյան չսկսեց նորից իր շեֆի սիրած երգն այն մասին, թե Բաքուն պատրաստ է ուժային միջոցով լուծել ղարաբաղյան հարցը: «Պետությունը, նախագահն է կանագնած այս խոսքերի ետևում: Եթե Հայաստանը կառուցողական դիրք չորդեգրի, մենք գերագույն հրամանատարի հրամանով մոտ ապագայում կազատագրենք մեր հողերը»,-հայտարարել է նա:

Ընդ որում, ըստ Հասանովի, ադրբեջանական կառավարությունը, դեռ ջուրը չտեսած, բոբիկացել է, և պատրաստվում է այդ տարածքների գրավմանը հաջորդող գործընթացներին:

Լսելով ադրբեջանցի պաշտոնյաների նման զառանցանքները՝ նրանց չգիտես նախագահի, թե սուլթան Իլհամ Ալիևի գլխավորությամբ, զարմանում ես, թե ինչ համբերություն ունեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Կարծես չի եղել ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի հունիսյան հայտարարությունը Լոս Կաբոսում, որտեղ ասվում է, որ հակամարտությունն անհնար է լուծել ուժային միջոցներով և հարկավոր է խուսափել թշնամական հռետորաբանության լարվածությունից:

Սակայն, պաշտոնական Բաքուն, ինչպես նա արդեն բազմիցս է ապացուցել, անտեսում է բոլոր այդ հայտարարությունները, և ինչպես խոստովանում է փոխխոսնակը, Ադրբեջանը շարունակում է բացահայտորեն պատերազմի պատրաստվել:

Այնպես որ մենք ստիպված են պատրաստ լինել, տեղը դնելու համար Ադրբեջանի ցանկացած արկածախնդրություն: Իսկ Հասանովին կարելի է միայն ասել, որ, դեռ չլուծած փախստականների խնդիրը, նա ռիսկի է գնում ստանալու փախստականների ևս մի խմբաքանակ: Չէ որ այս անգամ մեր ուժերին արդեն ոչ ոք չի կարողանա կանգնեցնել ու կասեցնել նրանց կողմից Ադրբեջանի հսկողության տակ գտնվող բոլոր պատմական հայկական հողերի ազատագրումը:-

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---