Հայաստանը դեռևս պատրաստ չէ ձուկ արտահանել ԵՄ![]() 31 հուլիսի 2012 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Վերջին երկու տարում Հայաստանում աշխատանք է տարվում ծկնաբուծության ոլորտում միջազգային չափանիշներ ներդնելու համար՝ նպատակ ունենալով արտահանել այն ԵՄ երկրներ: Այդ մասին հուլիսի 31-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Հայ ձկնաբույծների միավորման գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը: Ըստ նրա, միության ոչ բոլոր անդամներն են պատրաստ աշխատել կոշտ չափանիշներով, որ ներկայացնում է ԵՄ-ն սննդամթերքի անվտանգության ապահովման հարցում: Այս պահի դրությամբ, ինչպես նշել է Արթուր Աթոյանը, խոսքը գնում է անհրաժեշտ լաբորատորիաների բացակայության մասին, որոնց փորձագիտական եզրակացությունը թույլ կտար հայկական արտադրանքը հանել արտաքին շուկա: Այսօրվա դրությամբ Միության կազմում են 130 տնտեսվարողներ, որոնք 2011թ. արտադրել են 8 000 տոննա արտադրանք: Աթոյանը հավելել է, որ երկրում նկատվում է արտադրության աճի միտում գրեթե երկու անգամ: Ոլորտի զարգացման համար և առկա խնդիրների լուծման համար, ինչպես նաև ոլորտի ռազմավարության զարգացման համար ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ 2012 թ. հունիսի 5-ին, որը, մասնավորապես, մտադիր է կառավարության քննարկմանը հանձնել ձկնկիթի ներկրման համար զրոյական մաքսային դրույքի առաջարկը գործող 32 տոկոսի փոխարեն երկիր ներկրվող ձկնկիթի համար, որն անհրաժեշտ է բազմացման համար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |