Արգենտինական Սան Իսիդրոյի քաղաքային խորհուրդը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև![]() 2 օգոստոսի 2012 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ի Բուենոս Այրես նահանգի Սան Իսիդրո վարչական շրջանի քաղաքային խորհուրդը` Խուլիա Ռիտա Քուզիսի նախագահությամբ, միաձայն կողմ քվեարկեց 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևին և միաժամանակ միացավ Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի կողմից 2006 թ. դեկտեմբերի 13-ին ընդունված թիվ 26199՝ «Ի հիշատակ հայ ժողովրդի կրած ցեղասպանության» հանրապետական օրենքին, որով ապրիլի 24-ը հռչակվել է «Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր»: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, քաղաքային խորհրդի նիստին ներկա գտնվեցին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, Հայաստանեաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Տեր Գիսակ Արք. Մուրադյանը, Սան Իսիդրո շրջանի հոգևոր հովիվ Մաշտոց քհն. Առաքելյանը, ինչպես նաև արգենտինահայ կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քվեարկության ավարտից հետո ելույթներ ունեցան Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը և Հայաստանեաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ Արք. Մուրադյանը: Վերջիններս, մեծապես կարևորելով Սան Իսիդրո քաղաքային խորհրդի կողմից ընդունված բանաձևը Հայաստանի և հայ ժողովրդի անունից իրենց երախտագիտությունը հայտնեցին ճշմարտության և արդարության օգտին ընդունված փաստաթղթի առնչությամբ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |