Երեկ Հալեպում զոհված երկու հայերին, հնարավոր է, սպանել են ապստամբ քրդերը![]() PanARMENIAN.Net - «Սիրիահայերի աջակցության և օգնության էջին» դիմած սիրիահայ մի տղամարդ, ով այժմ ընտանիքով գտնվում է Հալեպում, փոխանցեց, որ երեկ Հալեպում ընթացող բախումների ժամանակ զոհված 2 հայերը սպանվել են ապստամբ քրդերի կողմից: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար, գրող-հրապարակախոս Անահիտ Ադամյանը: «Մեզ դիմած սիրիահայն ասում է, որ իրենք հստակ չգիտեն` դա եղել է պատահականություն, թե դիտավորյալ է արվել: Հնարավոր է, որ հայերին դրել են կառավարական զորքերի զինվորների տեղ և սպանել են», - ասաց Ադամյանը: Նա նաև ասաց, որ սիրիահայը չի ցանկանում հրապարակել իր ինքնությունը: Հրապարակախոսը հավելեց նաև, որ համաձայն սիրիահայի խոսքերի` քրդերի այդ խումբը եղել է ոչ թե կառավարական ուժերի կողմից, այլ ապստամբների: Երեկ Հալեպում ընթացող բախումների ժամանակ երկու հայ սպանվել էր, մեկը` վիրավորվել: Համաձայն որոշ տեղեկությունների` նրանք փորձում էին պաշտպանել Հալեպի հայաբնակ թաղամասերը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |