Ադրբեջանական բանակն ինքնաոչնչացման եզրին է` մահացել է հերթական ադրբեջանցի զինվորը 8 օգոստոսի 2012 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի բանակում տեղի է ունեցել մահացու ելքով հերթական արտակարգ պատահարը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, «տաբելային զենքից կրակելու արդյունքում Ադրբեջանի ՊՆ N զորամասում մահացել է ադրբեջանական բանկի զինծառայող Մուրադ Աղաքերիմլին», չորեքշաբթի օրը հաղորդել են ՊՆ մամլո ծառայությունից: Կատարվում է հետաքննություն: Օգոստոսի 3-ին ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության վրա հղումով, հայտնել են, որ Ադրբեջանի ՊՆ N զորամասում, որ տեղակայված է Նախիջևանում, ինքնասպանություն է կատարվել: Ադրբեջանի ազգային բանակի զինծառայող 19-ամյա Ռաֆիգ օղլու Իբաևը կրակել է իր վրա սեփական ծառայողական զենքից: Ընթանում է քննություն: Օգոստոսի 1-ին ադրբեջանական բանակում հերթական արտակարգ պատահարն էր տեղի ունեցել, որի արդյունքում մահացել է Գերանբոյի շրջանի ՊՆ N զորամասի զինվոր Մեհդի Բահադիր օղլու Սուլթանովը: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նա «մահացել է իր ինքնաձիգից բացված կրակի արդյունքում»: Ըստ նախնական վարկածի, Սուլթանովը մահացել է իրեն ամրագրված զենքից բացված կրակի արդյունքում: Պաշտպանության մամլո ծառայությունը այդ լուրը հաստատել է ԱՊԱ գործակալությանը: Փաստով քննություն է ընթանում: Տառացիորեն օրերս, հուլիսի 30-ին, Ադրբեջանի ԶՈւ մեկ այլ զինվոր Աբբասով Օրհան Ղահրաման օղլուն, 1992թ. ծնված, զոհվեց զինակցի ձեռքից զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |