Հայաստանն ու Ռուսաստանը փոխհամաձայնության են եկել ռուսական գազի գնի հարցում, վստահեցնում է ՀՀ նախագահը

Հայաստանն ու Ռուսաստանը փոխհամաձայնության են եկել ռուսական գազի գնի հարցում, վստահեցնում է ՀՀ նախագահը

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ռուսաստանը փոխհամաձայնության են եկել հանրապետություն ներմուծվող ռուսական գազի գնի հարցում:Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսասատնաի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում:

«Մենք այսօր խոսել ենք այնպիսի կարևոր թեմայի շուրջ, ինչպիսին է Հայաստան ներմուծբող բնական գազի գինը: Կարծում եմ, որ փոխհամաձայնության ենք եկել դրա ձևավորման սկզբունքների շուրջ»,-ասել է Հայաստանի նախագահը:

Հարկ է նշել, որ հուլիսի սկզբին հայկական ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկատվություն 2012թ հոկտեմբերի 1-ից ռուսական գազի հնարավոր բարձրացման մասին: Այսպես, 1000 քմ գազը Հայաստանի հետ սահմանին, ըստ ԶԼՄ-ների, կարժենա 280 դոլար, իսկ հաջորդ տարվա հունվարի 1-ից գազի գինը կկազմի 320 դոլար, մինչդեռ այժմ Հայաստանը «Գազպրոմից» 1000քմ գազը գնում է 180 դոլարով:

Partner news
 Ուշագրավ
Գագիկ Մակարյան. Իսկ ո՞ւմ հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը
Սնդդամթերքի անվտանգության ապահովումը ԵՄ հետ ազատ առևտրի մասին պայմանագրին Հայաստանի միանալու գլխավոր պայմաններից է
Վահրամ Աթանեսյանն առաջարկեց համապատասխան տեղեկատվություն զետեղել օտարերկրյա ներդրողենրի համար Economist ամսագրում
Նախօրեին ՀայՌուսգազարդ ընկերույունը դիմե«լ է Հանրային ծառայությունները կարգավորով հանձնաժողով և խնդրել է վերանայել գազի սակագինը
Partner news