Աֆղանական Գիլմենդ նահանգի Սանգին գավառում ԱՄՆ-ի սպանված 3 ծովային հետևազորայիններից մեկը Կալիֆորնիայից մի հայ դատավորի որդի էր![]() 11 օգոստոսի 2012 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է utsandiego.com-ը, աֆղանական Գիլմենդ նահանգում ԱՄՆ-ի սպանված 3 ծովային հետևազորայիններից մեկը 29-ամյա կապիտան Մեթ Մանուկյանն էր: Նա Սանտա-Կլարա շրջանի Գերագույն դատարանի դատավոր Սոկրատ «Փիթեր» Մանուկյանի որդին էր: «Նա սիորում էր ծովային հետևազորը, նա սիրում էր Ամերիկան, նա սիրում էր մարդկանց, ովքեր տարբեր էին իրենից: Նա իսկական «լավ տղա էր» և եթե նա ձեր կողմն անցներ, ուրեմն ձեր բախտը կբերեր»,-լրագրողներին է հայտնել զոհվածի հայրը: Մեթ Մանուկյանը ծառայության է անցել 7 տարի առաջ, բազմիցս մասնկացել է ռազմական օպերացիաների, իսկ սա Աֆղանստանում նրա երկրորդ գործուղումն էր: Աֆղանցի ոստիկանը օգոստոսի 10-ին ճաշի է հրավիրել 3 ամերիկացի զինծառայողների, որպեսզի քննարկվեն անվտանգության հարցեր, կրակել է նրանց վրա և անհետացել: Ինչպես հետո հաղորդել է Թալիբանի ներկայացուցիչ Քարի Յուսեֆ Ահմադին, ամերիկացի զինծառայողներին սպանողը անցել է նրանց կողմը: Հարկ է նշել, որ Սանգին գավառը համարվում է Թալիբան շարժման հիմնական կենտրոններից մեկը: Partner news Ամեն դեպքում Մոնսերատ Կաբալյեն կհայտնվի շատ պատշաճ շրջապատում տասնյակից ավելի ֆրանսիացի խորհրդարանականների, դիվանագետների ու ռուս պատգամավորների հետ միասին Սերգեյ Լավրով. Գոյություն ունեցող ստատուս քվոն, անկասկած, անընդունելի է «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը և Արթուր Գասպարյանը Այս ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց Partner news |