Իրանում տեղի ունեցած երկրաշարժից հայ համայնքը չի տուժել

Իրանում տեղի ունեցած երկրաշարժից հայ համայնքը չի տուժել

PanARMENIAN.Net - Շաբաթ օրը Իրանում տեղի ունեցած երկրաշարժից հայ համայնքը չի տուժել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրել են Իրանում Հայաստանի դեսպանատնից: Թավրիզի Ազգային առաջնորդարանի տվյալներով՝ հայ ընտանիքները նյութական վնասներ էլ չեն կրել: Դեսպանատան տեղեկություններով՝ մի քանի հայկական եկեղեցիներում միայն վնասվել է ներսի հարդարանքը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Իրանի հյուսիսային Արևելյան Ազարբայջան (Արևելյան Ատրպատական) նահանգում երկրաշարժ էր գրանցվել, որի էպիկենտրոնը եղել է Ահար քաղաքը: Երկրաշարժին հետևել է 4,2 բալ ուժգնությամբ 116 հետցնցում: Երկրաշարժի հետևանքով 306 մարդ է զոհվել:

Երկրաշարժ է գրանցվել նաև Հայաստանի մի շարք բնակավայրերում:

Partner news
 Ուշագրավ
Լուկաշենկոն համաձայն է հանդես գալ որպես միջնորդ ղարաբաղյան կարգավորման հարցում
Սերժ Թանկյանը միացել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնած ստորագրահավաքին
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլայևը հայտարարել է, թե զբոսաշրջիկների այցելությունները Լեռնային Ղարաբաղ անօրինական են և վտանգավոր:
Թուրքիայում վերսկսված հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանները մտել են Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատուն
Partner news