Օլեգ Սմիրնով. Ուկրաինային հակահայկական քարոզչության մեջ ներգրավելու փորձերն անմիտ են

Օլեգ Սմիրնով. Ուկրաինային հակահայկական քարոզչության մեջ ներգրավելու փորձերն անմիտ են

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ինտերնետյին կայքերում հայտնված մի շարք հոդվածները, որոնցում նշվում է Ուկրաինայի հատուկ վերաբերմունքը հայերի նկատմամբ, ամենայն հավանականությամբ, ի տարբերություն հայկական սփյուռքի, կապված է Ուկրաինայում ադրբեջանական համայնքի ցածր ակտիվությունից պաշտոնական Բաքվի դժգոհության հետ: Այդ մասին Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է ուկրաինացի փորձագետ, «Քաղաքականություն» վերլուծական կենտրոնի միջազգային նախագծերի համակարգող Օլեգ Սմիրնովը` մեկնաբանելով Ուկրաինային հակահայկական քարոզչության մեջ ներգրավելու ադրբեջանական ԶԼՄ-ների փորձերը:

«Մեր երկրին ինչ-որ կոնկրետ էթնիկ խմբի դեմ քարոզչության մեջ ներգրավելու փորձերն անիմաստ են և դատապարտված են անհաջողության»,- հայտարարել է նա:

«Ինչ վերաբերվում է Ուկրաինայի հայերին, ապա նրանք վաղուց ինտեգրվել են երկրի մշակութային, քաղաքական և տնտեսական կյանք: Ուկրաինայի հայ համայնքն առիթ ունի հպարտանալու, որ մշակութային և հասարակական կյանքում իր հաջողությունները դարձել են Ադրբեջանի սևեռուն ուշադրության և նախանձի առարկա»,- հայտարարել է Սմիրնովը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---