Դ.Մեդվեդևը հանձնարարել է արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու ԱԳՆ-ին մշակել «Արմավիայի» կողմից «Սուպերջեթ-100»-ի շահագործման հարցը

Դ.Մեդվեդևը հանձնարարել է արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու ԱԳՆ-ին մշակել «Արմավիայի» կողմից «Սուպերջեթ-100»-ի շահագործման հարցը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է արդյունաբերության և առևտրի նախարարությանը և ԱԳՆ-ին «Միավորված ավիաշինարարական կորպորացիա» ԲԲԸ-ի հետ միասին մինչև սեպտեմբերի 15-ը մշակել «Արմավիա» ավիաընկերության կողմից «Սուպերջեթ-100» ինքնաթիռի շահագործման հարցը:

Համապատասխան հանձնարարական է պարունակվում այսօր կառավարության մամլո ծառայության կողմից հրապարակված արձանագրությունում «Ուղևորների տարածաշրջանային ավիափոխադրումների զարգացման մասին» խորհրդակցության արդյունքում:

«Արմավիան» այդ դասի ինքնաթիռների առաջին շահագործողն է, սակայն մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել են, որ «Արմավիան» մտադիր է հրաժարվել առաջին ինքնաթիռի շահագործումից և չի ցանկանում ձեռք բերել երկրորդ «Սուպերջեթ»-ը, ինչպես պլանավորվել է նախկինում:

Partner news
 Ուշագրավ
Այս ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց
Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են 12 գիտնականներ Հայաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից ու Հյուսիսային Ամերիկայից
Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի օրերին
«Կասկած չկա, որ հայերի դեմ ուղղված այդ անմարդկային, կազմակերպված հանցագործությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն էր»,- ասված է Սիսիլինի հայտարարությունում
Partner news