Սիրիահայերն ահազանգում են. Հալեպում վիճակն օրըստօրե վատանում է![]() PanARMENIAN.Net - Հալեպում վիճակն օրըստօրե վատանում է: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Հալեպի սիրիահայ բնակիչ Արսեն Հեքիմյանը, հավելելով, որ արդեն 6 օր է, ինչ բնակարաններում հոսանք չունեն, 4 օր էլ` ինտերնետ: «Հաճախ կրակոցներ և ռումբերի պայթյուններ են հնչում: Օդում թռչում են ինքնաթիռներ, որոնք ռմբակոծում են Հալեպը», - ասաց Հեքիմյանը: Սիրիահայի խոսքով` ընդդիմությունը բավական ուժեղ է, իսկ կառավարական զորքերը «խայտառակ պարտություններ են կրում»: Սիրիահայի դիմել է ֆեյսբուքյան «Սիրիահայերի աջակցության և օգնության էջին»` Հայաստան գալու ցանկությամբ: «Ուզում են ընտանիքով գալ Հայաստան սեպտեմբերի սկզբին, բայց չգիտեն ինչ պիտի անեն: Ասում են, որ մնալն արդեն անհնար է», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը: Սիրիահայի հավաստմամբ` Հալեպում հայերից շատերի մոտ կարծիք է ձևավորվել, որ Հայաստանը չի ուզում իրենց ընդունել և որ հայաստանցիները դժգոհ են իրենցից: «Ես ամեն ինչ անում եմ, որ տեղացի հայերին հակառակն ապացուցեմ և որ բոլոր ցանկացողները գան ինձ հետ Հայաստան», - եզրափակեց Հեքիմյանը: Partner news
Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են 12 գիտնականներ Հայաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից ու Հյուսիսային Ամերիկայից Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի օրերին «Կասկած չկա, որ հայերի դեմ ուղղված այդ անմարդկային, կազմակերպված հանցագործությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն էր»,- ասված է Սիսիլինի հայտարարությունում
Հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Partner news |