Հինգշաբթի օրը ամերիկյան բորսաները ներկայացրել են տարամիտված ցուցանիշներ![]() 16 օգոստոսի 2012 - 19:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ֆոնդային բորսաները հինգշաբթի օրը ներկայացրել են հիմնական ինդեքսների տարամիտված ցուցանիշներ: Dow Jones-ի ինդեքսը նվազել է 0.10 տոկոսով` կազմելով 13.152 կետ, S&P 500-ը` 0.01 տոկոսով` կազմելով 1.405 կետ, իսկ Nasdaq ինդեքսը, հակառակը, ավելացել է 0.14 տոկոսով` կազմելով 3.035 կետ, նշվում է Vestifinance.ru-ում: Միևնույն ժամանակ աճում է նաև անգործության վիճակագրությունը: Ամերիկայի քաղաքացիների թիվը, ովքեր դիմել են անգործության թոշակ ստանալու համար, նախորդ շաբաթ աճել է 2 հազարով` հասնելով 366 հազարի: Նավթի շուկայում ևս տենդենցները տարբեր են: WTI-ն արժե $94,46 (+0,14%): Հյուսիսծովյան Brent-ը գնահատվում է $113,8 (-0,3%), ընդգծում է աղբյուրը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |