«Policymic». Արցախն Ադրբեջանին է բռնակցվել նախորդ դարասկզբին, ստալինյան ճնշման ներքո![]() 23 օգոստոսի 2012 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան «Policymic» հանդեսն անդրադարձել է Արցախյան հակամարտությանը: Հրապարակոման հեղինակը նշում է, որ Արցախն Ադրբեջանին է բռնակցվել նախորդ դարասկզբին, ստալինյան ճնշման ներքո: Հանդեսը գրում է նաև Բաքվի կողմից ռազմական ծախսերն ավելացնելու և միջազգային ճանաչման հասնելու ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի ձգտումների մասին: «2012թ-ին ամերիկյան Ռոդ Այլենդ եւ Մասաչուսեց նահանգներում ընդունվել են որոշումներ, որոնք աջակցություն են հայտնում Արցախի անկախ կարգավիճակին»,-ասված է հոդվածում: Հանդեսը նաեւ հիշեցնում է, որ անցնող տարիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մի շարք ներկայացուցչություններ է հիմնելմի շարք երկրներում, մասնավորպաես, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Ֆրանսիայում և Գերմանիայում :
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |